ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի մեծ թվով ծառայողներ ուժեղացված հսկողությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերեցին 29-ամյա Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 31-ամյա Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ): Այս մասին գրում է Shamshyan.com-ը: 

 

Դատավոր Գ. Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և Սարգիս Գրիգորյանը (Ծգլ մականվամբ), վերցվեց երկամսյա կալանքի:

 

Դատավորը բավարարել է նաև քննչական մարմնի միջնորդությունը, և «Տլե» մականվամբ Սարգիս Հախանումյանը նույնպես վերցվել է երկամսյա կալանքի: 

 

Քիչ առաջ ձեռնաշղթայված վիճակում դատարան է բերվել նաև Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ), ում համար քննչական մարմինը նույնպես միջնորդել էր դատարան, որպեսզի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանք:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում