Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին փորձել է լքել երկիրը և գնալ Օման, այժմ նա գտնվում է Եմենի տարածքում, որտեղ անցկացվում է միջազգային ռազմական գործողություն: Այդ մասին Sputnik գործակալությանն է հայտնել սահմանային զորքերին մոտ կանգնած աղբյուրը:

 

 

«Նախագահ Հադիի մերձավորների և Օմանի իշխանությունների միջև բանակցությունները երկիր մուտք գործելու վերաբերյալ շարունակվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

 

Աղբյուրը հաղորդել է, որ նախագահը վերադարձել է Սիուն քաղաք, երբ Օմանի իշխանությունները մերժել են նրան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախագահ Հադիի 20 մեքենաներից բաղկացած շարասյունը ժամանել է Ալ- Մուքալլա քաղաքի կենտրոն։: