Պլանային աշխատանքներով պայմանավորված' մարտի 31-ին' ժամը 11.00-ից մինչև ապրիլի 1-ը' ժամը 11.00-ն, կդադարեցվի Երևանի մի շարք վարչական շրջանների և հարակից մարզերի ջրամատակարարումը:

 

Կդադարեցվի, մասնավորապես, Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան նրբանցքի 1, 2, 3, 4, 5, 6, 6/1, 7, 8 համարների, Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռուստամյան, Միրաքյան փողոցների, Հալաբյան 48' Հրշեջ կայանի, «Մոնթե Մելքոնյանի» անվան ռազմամարզական վարժարանի ջրամատակարարումը:

 

Ջուր չի լինի նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Կենտրոն վարչական շրջանի «Կիլիկիա» գարեջրի գործարանում, Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում, «ՊանԱրմենիան մեդիա գրուպ»-ում, Սասնա Ծռեր փողոցում, Դավթաշեն գյուղի 9-րդ փողոցում: Կդադարեցվի նաև Արմավիրի մարզի Փարաքար, Թաիրով, Արարատի մարզի Գեղանիստ, Արգավանդ, ինչպես Կոտայքի մարզի Զովունի, Մրգաշեն և Քանաքեռավան գյուղերի ջրամատակարարումը: