ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը հույս ունի, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը հետ կկանգնի իր որոշումից և ապրիլի 24-ին զերծ կմնա ոչ բարենպաստ քայլերի գնալուց:
Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ ապրիլի 24-ից շուրջօրյա հանրահավաքներ են սկսելու:
«Ապրլի 24-ի օրով նման տիպի հայտարարությունների վերաբերյալ ես ցանկանում եմ հանրությունն իր գնահատականը տա»,- ասում է Բաղդասարյանը և հույս հայտնում, որ մինչև այդ Ժիրայր Սեֆիլյանը կգիտակցի իր քայլը:
Ինչ վերաբերում է հանդիպումներին, հնարավոր պայմանավորվածություններին Վահրամ Բաղդասարյանն ասում է. «Մենք որևէ հանդիպումից չենք հրաժարվում, հնարավոր է որևէ միջոցառման առիթով կարելի է հանդիպել, դա կլինի ծնունդ, հարսանիք և այլն»: