Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ թուրքական տեսլականից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, թուրքական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ Չավուշօղլուն Հայաստանի հետ հարաբերությունները կրկին պայմանավորել է Լեռնային Ղարաբաղի խնդրով:

 

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիան ծրագրում է վերակենդանացնել հայ-թուրքական արձանագրությունները' Չավուշօղլուն նշել է, որ «Հայաստանը պետք է սովորի հարևանների հետ լավ լինել»: Արտգործնախարարը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բերալավման համար ոչ միայն անհրաժեշտ է, որ հայկական կողմը հրաժարվի Ցեղասպանության հետ կապված պահանջներից, այլ նաև դուրս գա «գրավյալ» տարածքներից: «Անհրաժեշտ է, որ Հայաստանը ցույց տա, որ այս տարածաշրջանում խաղաղ է ապրում»,- նշել է Չավուօղլուն'հավելելով, որ Թուրքիան պատրա ստ է բարելավել հարաբերություններն իր հարևանի հետ, եթե Հայաստանն էլ կատարի Թուրքիայի կողմից առաջ քաշվող բոլոր նախապայմանները: