Ինձ համար էլ է շատ ցավոտ, որ Հայկոն և Մկոն միասին չեն ստեղծագործում, բայց ես ոչինչ անել չեմ կարող դա իմ ձեռքերում չէ: «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսին, անդրադառնալով Հայկո-Մկո պառակտմանն, ասաց դերասան Հովհաննես Ազոյանը:

 

 

«Ստեղծագործող մարդու համար, գալիս է մի պահ, հատկապես երբ երկուսով են ստեղծագործում, գալիս է մի պահ, երբ իրենց ճաշակները, պատկերացումները փոխվում են: Նրանք չէին կարող անընդհատ երկուսով լինել, թող ազատ ճախրեն»,- ասաց Ազոյանը:

 

 

Հարցին, թե Հայկո-Մկո համագործակցության փլուզիումից հետո ինչ-որ բան «կորեց», Ազոյանն ասաց. «Այն, որ «աշխարհի վերջի» պես լինում է. մի տեղ երկրաշարժ է, մի ուրիշ տեղ այլ բան, մենք մտնում ենք ԵՏՄ, Եվրոպային ասում ենք հաջողություն, Հայկոն Մկոն բաժանվում են. սա մի այդպիսի ժամանակահատված էր, երբ կատարվեցին այնպիսի բաներ, որ արդեն զարմանալի ոչինչ չկար:

 

 

Ես ցավում եմ այս բաժանման համար. Հայկոն շարժիչ ուժն էր, Մկոն այն գեղեցիկ մեքենան, որի շարժիչը Հայկոն էր, ինձ էլ բախտ էր վիճակվում ուղևորի դերում հանդես գալ»,- ասաց Ազոյանը:

 

 

Անդրադառնալով իր և Հայկ Մարությանի հնարավոր պառակտմանը և չշփվելու լուրերին, ասաց. «Իհարկե, շփվում ենք. հենց կոնկրետ երեկ ենք խոսել, պարզապես այնպիսի փուլ է հիմա, որ իրար հետ չենք աշխատում, Ես Հայկոյին համարում եմ բավական խելացի մարդ: Նա հիմա շատ հետաքրքիր հասունացման փուլում է գտնվում' մանավանդ քաղաքացիական:

Ինձ զարմացրեց, որ ինքը որոշեց այդպիսին լինել, ես չէի սպասում, ինձ դուր է գալիս, նա առողջ է մտածում»: