Բրիտանական բուքմեյքերները սկսել են խաղադրույքներ ընդունել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ապագա երեխայի սեռի և անվան համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, խաղադրույք կատարողներից շատերը ենթադրում են, որ ապրիլի կեսերից մինչև վերջ ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ եկողը կլինի աղջիկ: Նորածնին կանվանեն Էլիզաբեթ թագուհի Եղիսաբեթ 2-րդի պատվին: Խաղադրույք է կատարվում նաև Շարլոտ, Ալեքսանդրա կամ Վիկտորյա անունների համար:
Իսկ նրանք, ում կարծիքով կծնվի տղա երեխա, խաղադրույք են կատարում հատկապես Ալբերտ և Ջեյմս անունների համար:
Ավելի արտասովոր են համարվել խաղադրույքները Մակբեթ, Ռինգո և Շարդոնե անունների համար կատարված խաղադրույքները:
Բուքմեյքերները նաև խաղադրույք են սահմանել Քեյթ Միդլթոնի զգեստի գույնի համար, որով նա առաջին անգամ ծննդաբերությունից հետո կհայտնվի հանրության շրջանում: Շատերը համոզված են, որ երիտասարդ մայրիկի զգեստը կլինի կապույտ: