Ռուսաստանի ազգային հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը, ով Եվրո 2016-ի ընտրական մրցաշրջանում՝ Չերնոգորիայի դեմ խաղում, իր վրա նետված ճայթրուկի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց, դիմել է երկրպագուներին: Ակինֆևի մոտ ախտորոշվել էր պարանոցի այրվածք և ուղեղի ցնցում: Շաբաթ առավոտյան նա իր թիմակիցների հետ վերադարձել է Մոսկվա:

 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ցավում էին ինձ համար: Այժմ ինձ նորմալ եմ զգում: Պարզվեց, որ ֆուտբոլում, ցավոք, նաև այսպես է լինում: Հույս ունեմ, որ նման բան ո՛չ Չերնոգորիայում, ո՛չ աշխարհի ոչ մի երկրում նման չկրկնվի»,- Ակինֆեևի խոսքը մեջբերում է Чемпионат.com-ը: