Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հիմնադիրներից մեկն ու հայերեն բաժնի խմբագիրը՝ Սարգիս Սերոբյանը, մարտի 28-ին հրաժեշտ է տվել կյանքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս»-ը:

 

 

Սարգիս Սերոբյանը ծնվել է 1935 թվականին: Ուսումն ավարտելուց հետո տարբեր ամսագրերում և թերթերում հայերեն հոդվածներ է գրել: Հրանտ Դինքի առաջարկով 1996 թվականին տեղ է գտել «Ակոս» պարբերականի հիմնադիր խմբում և ստանձնել է հայերեն բաժնի խմբագրությունը, ինչով զբաղվում էր մինչ օրս:

 

 

Սարգիս Սերոբյանը ամուսնացած էր, ուներ երկու զավակ:

«Mediamall.am»-ի խմբագրակազմը ցավակցում է Սերոբյանի ընտանիքին, մերձավորներին ու ընկերներին: