Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը հավաքականը լքելուց հետո Le Matin-ին ծավալուն հարցազրույց է տվել: Շվեյցարացի մասնագետը, մասնավորապես, նշել է.
«Իմ առջև դրված խնդիրը մի փոքր խենթություն էր, սակայն սիրում եմ նման մարտահրավերներ: Հատկապես հպարտ եմ ֆուտբոլիստների հետ ունեցած հարաբերություններով: Նրանք իսկապես ցանկանում էին, որ ես մնայի: Մի բան հաստատ է՝ ես դեռ չեմ սպառել իմ ժամանակը»:
Շալանդը հավելել է նաև, որ նման արդյունքի համար հիասթափված է, և եթե խաղերը տևեին 75 րոպե, ապա մեր ընտրանին 10 միավորով հիմա առաջին տեղում կլիներ:
Հիշեցնենք, որ Եվրո 2016-ի ընտրական փուլում Ալբանիայից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո Շալանդը հեռացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: