Ավելի շատ ժամանակ Է անհրաժեշտ՝ պարզելու, թե հատկապես ինչն Է A320 ինքնաթիռի աղետին հանգեցրել Ֆրանսիական Ալպերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սեն Լեզ Ալպ-ում հայտարարել Է Lufthansa ընկերության ղեկավար Քարսթեն Շպորը: Նա Germanwings ավիափոխադրողի ղեկավար Թոմաս Վինկելմանի հետ միասին այցելել Է А320 ինքնաթիռի կործմանման շրջան:

 

«Բավական շատ ժամանակ կպահանջվի A320 ինքնաթիռի աղետի պատճառները պարզելու համար»,-ասել Է Շպորը: Ընդսմին տեղի ունեցածը նա անվանել Է «ահավոր աղետ»: «Մենք սգում ենք այդ իրադարձությունների կապակցությամբ: Զոհվածների ազգականներին ու մերձավորներին մեր օգնությունը չի սահմանափակվի այն վճարումներով, որոնք արվել են վերջին օրերին»,-հավելել Է նա:

 

«Ես զոհերի մերձավորներին ցանկանում եմ ասել, որ նրանց աջակցություն ենք ցուցաբերելու ոչ միայն այս շաբաթներին: Մենք ցնցված ենք այն բանից, ինչ տեղի ունեցավ մեր կոնցեռնի հետ: Մենք առաջվա պես կենտրոնանալու ենք անվտանգության հարցերի վրա: Ցավում ենք, որ այնպիսի սխալներ թույլ տրվեցին, որոնք երբեւիցե անկարելի կլինի ուղղել»,-ասել Է Շպորը:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Lufthansa-ի ղեկավարը նաեւ շնորհակալություն Է հայտնել ֆրանսիական որոնողական խմբերին նրանց կատարած աշխատանքի համար: Շպորը եւ Վինկելմանը ուղղաթիռով շրջաթիռ են կատարել օդանավի ընկնելու վայրում, զրուցել տեղի իշխանությունների ներկայացուցիչների, փրկարարների հետ, ծաղկեպսակ դրել զոհվածների ժամանակավոր հուշարձանին եւ մեկ րոպե լյությամբ հարգել նրանց հիշատակը:

 

Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում Էր Դյուսելդորֆ, կործանվել Է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ - արեւելքում՝ Ալպերի դժվարամատչելի շրջանում: Աղետի հետեւանքով զոհվել Է 150 մարդ: Միակ հայտնաբերված «սեւ արկղի» ձայնագրությունը ցույց Է տալիս, որ աղետը դարձել Է երկրորդ օդաչուի՝ Գերմանիայի քաղաքացի Լուբիցի դիտավորյալ գործողությունների հետեւանքը: