Ամերիկաբնակ գրող Ալին Օհանեսյանի «Որբի ժառանգությունը» (Orhan’s Inheritance) պատմվածքը, որը գրված է Հայոց ցեղասպանության թեմայով, Amazon առցանց խանութում ճանաչվել է ապրիլ ամսվա լավագույն գիրք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով armenianweekly.com-ը, բացի այդ՝ «Որբի ժառանգությունը» լավագույնն է ճանաչվել& nbsp; գրավաճառների անկախ ընկերակցության կողմից:

 

Աղբյուրը հավելում է, որ Օհանեսյանի ստեղծագործությանն արդեն անդրադարձել են New York Times Book Review-ն, Elle-ը, Entertainment Weekly-ն, National Public Radio-ն:

 

Նշվում է, որ հեղինակն այս պատմվածքը գրել է 6 տարում: Նա անգամ այցելել է Արևմտյան Հայաստանում գտնվող Սեբաստիա, որտեղ տեղի են ունենում գրքում նկարագրված իրադարձությունները:

 

armenianweekly.com-ի բնորոշմամբ՝ «Որբի ժառանգությունը» պատմում է կրքոտ սիրո, աննկարագրելի սարսափների, զրկանքներից հետո արագ վերականգնվելու ու մի ընտանիքի տարբեր սերունդներին հետապնդող մութ անցյալի մասին:

 

Հայտնի է, որ գիրքը հրատարակվելու է ապրիլի 7-ին: