«Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն օրենք են ընդունել, որի համաձայն՝ բանտարկություն է սպառնում իրենց մի շարք բաներ թույլ տված «հիփսթեր» տղամարդկանց: Այս մասին հայտնել է lenta.ru-ն:

 

Իսլամիստները կոնկրետ դատապարտելի են համարում ծխելը, նեղ ջինս հագնելը, ինչպես նաև ականջակալով հեռախոսով երաժշտություն լսելը, աղոթքից ուշանալը:

 

Նման խախտումներ թույլ տված տղամարդկանց կազատազրկեն 10 օրով: Այդ ընթացքում նրանց «իսլամի կուրս» կդասավանդվի: Իսկ ավարտին նրանք պարտավորվում են թեստ հանձնել: Ուղղվածներին ազատ կարձակեն, իսկ մյուսներին կպահեն այնքան ժամանակ, մինչև «խելքի գան»: