Ստամբուլի «Բիլգի» համալսարանը չեղյալ է համարել «Հայոց ցեղասպանություն. հասկացություններ և համեմատական հեռանկարներ» անվանմամբ համաժողով անցկացնելու մասին որոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» թերթը:

 

 

Ապրիլի 26-ին Բիլգի համալսարանում ծրագրված համաժողովի անցկացմանը խոչընդոտելու իրական պատճառը հայտնի չէ: Համալսարանի ղեկավարությունը հայտնել է, որ այն չի կարող անցկացվել նշված վերնագրով, և խորհուրդ է տվել համաժողովի անցկացման այլ վայր փնտրել:

 

 

Համաժողովի կազմակերպիչներ «Պատմության հիմնադրամը» և Կալիֆորնիայի համալսարանը (UCLA) Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողովի անցկացման այլ վայր են սկսել որոնել: