Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ գոհ է իր թիմի ելույթից Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Գրանադայի» հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը հաղթել է 9:1 հաշվով, իսկ Ռոնալդուն հինգ գոլ է հեղինակել:
«Երջանիկ եմ պենտա-տրիկիս և թիմի հիանալի աշխատանքի համար: Շնորհակալություն աջակցության համար»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ռոնալդուն:
Նշենք, որ պորտուգալացին Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցած 26 խաղում հեղինակել է 36 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում:
Ռոնալդուն ռմբարկուական պայքարում չորս գոլով գերազանցում է Լիոնել Մեսսիին: