Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի վերջին գաղտնի կինն առաջին անգամ հեռուստատեսությամբ ցույց է տվել իրենց արտաամուսնական որդուն: Այս մասին տեղեկացնում է ntv.ru-ն:

 

Նեմցովը խնդրել էր նրան գաղտնի պահել իրենց հարաբերությունները: Այդ կնոջ դեմ են դուրս եկել քաղաքական գործչի հայտնի կանայք, սակայն նա հայտնել է, որ այլևս չի կարող լռել:

 

Մարտի 3-ին՝ Նեմցովի հուղարկավորության ժամանակ, շատ խոսքեր են ասվել վերջինիս ճակատագրի մասին, ով սպանվել է Մոսկվայի կենտրոնում, փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը:

 

Մի շարք հայտնի անձանց շարքում օպերատորը պատահաբար նկատել է խորհրդավոր անծանոթուհուն:

 

Նրա անունը Եկատերինա Իֆթոդի է: Նա Բորիս Նեմցովի վերջին գաղտնի կինն է: Նեմցովի խնդրանքով' նրանք խիստ գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները և որդուն:

 

Գրեթե մեկ ամիս կնոջը հետապնդում էին բոլոր հեռուստաալիքները: Միայն հիմա, սակայն, ընդդիմադիր քաղաքական գործչի սպանությունից մեկ ամիս անց, նա առաջին անգամ դուրս է եկել իր սիրելիի ստվերից' ողջ ճշմարտությունը պատմելու համար: Այդ ճշմարտությունը ոմանց համար կարող է մահացու լինել՝ ինչպես դիպուկահարի կրակոցը: