Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին, որը մեկամսյա զինվորական ծառայության Է ժամանել Ավստրալիայի պաշտպանության ուժեր, հրաժարվել Է լուսանկարվել իր երկրպագուհիների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Ատում եմ սելֆին»,- հայտարարել Է արքայազնը: «Լուրջ եմ ասում: Դուք պետք Է դադարեք դա անել: Ես գիտեմ՝ դուք երիտասարդ եք, բայց սելֆին անտանելի Է: Պարզապես նորմալ լուսանկար արեք»,- հավելել Է նա:
Արքայազնը շփվել Է 12-ամյա շիկակարմիր մազերով մի տղայի հետ, որը բռնել Էր «Շիկակարմիրներն առաջնորդում են» պլակատը:
Ավստրալիայում զինվորական գործողումն ավարտելուց հետո Հարին կավարտի զինվորական կարիերան: Այսպիսով, բրիտանական բանակում նրա ծառայության ժամկետը կկազմի 10 տարի: