ԱԺ-ում գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովի զեկույցից մեջբերեց մի հատված և հարցրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, թե զեկույցն ու Այվազյանի խոսքը միմյանց չեն համապատասխանում, արդյոք Այվազյանը զեկույցը կարդացե՞լ է:

 

«Պարոն Նիկոյան... պարոն Նիկոլյան... պարոն Փաշինյան, ոչ թե զեկույցը կարդացել ենք, այլ զեկույցը մենք ենք կազմել ու ոչ թե կարդացել ենք, այլ մի 100 անգամ ենք կարդացել»,- պատասխանեց Վարդան Այվազյանը:

 

Տեսանյութը՝ 1in.am