Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երրորդ որդին է ունեցել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: Տեղեկատվությունը հաստատել են վարչապետի մամուլի ծառայությունում:
Երեխան ծնվել է ապրիլի 7-ին ժամը 23:30-ին: Իրակլի Ղարիբաշվիլին եւ Նունուկա Թամազաշվիլին նրան Գաբրիել են անվանել:
Մայր ու որդի իրենց լավ են զգում: