Փարիզի մետրոյի կայարաններում փակցվել են Հայոց ցեղասպանության մասին մեծ ցուցապաստառներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Հորիզոն» շաբաթաթերթը:
Ցուցապաստառների վրա պատկերված լուսանկարը վերցված է Բարդիգ Կույումջյանի «Դեյր էլ-Զոր. 1915 թ. Հայոց ցեղասպանության արահետին» գրքից: