Հայաստանում տրիկոտաժեղենի արտադրությունը տարեսկզբին գրանցել է 42.4 տոկոս աճ: Եթե նախորդ տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանում արտադրվել էր 377 հազար 700 հատ տրիկոտաժե արտադրանք, ապա այս տարի դրա ծավալը կազմել է 537 հազար 800:
Գուլպաների արտադրության մեջ նախորդ տարվա համեմատ անկում է գրանցվել: Հունվար փետրվարին ՀՀ-ում արտադրվել է 536 հազար 700 գույգ գուլպեղեն, այնինչ նախորդ տարի այդ թիվը կազմել էր 861 հազար 200 զույգ:
Այս տարվա առաջին երկու ամիսներին շուրջ 48 տոկոսով նվազել է նաև գորգերի արտադրության ծավալը: Հունվար-փետրվարին արտադրվել է 6.3 տոննա գորգեղեն' նախորդ տարվա 12 տոննայի փոխարեն: