«Չեմ ուզում ուռճացված տեսք տալ նրա այցին, հայ է, եկել է իր հայրենիք, պետք չէ ուրիշ երանգավորումներ տալ: Պարզ պետք է նայել այս ամենին, հաճախ մոռանում են հիմնական քայլի կարևրությունը` այն իմաստով, որ առկա է իր ճանաչվածության հարցը: Եկել է հայրենիք, պտտվում է, կարող է նաև օգտակար գործ անել»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին, անդրադառնալով Քիմ Քարդաշյանի Հայաստան այցին, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

 

Անդրադառնալով վերջինիս այցից ակնկալիքներին՝ ասաց. «Ակնկալիքներ թող ունենան նրանք, ովքեր շփվում, հարաբերվում են Քիմ Քարդաշյանի հետ»:

 

Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում.