Միացյալ Թագավորության տարածքում գործող 50 դպրոցում հետաքննություն է սկսվել հակաբրիտանական արժեքների հնարավոր քարոզչության փաստով: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Կրթության նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ծայրահեղականների կողմից հիմնադրված կրթական հաստատություններ կան ամբողջ երկրում, այդ թվում՝ Լուտոնում, Բիրմինգհեմում և Լոնդոնում:

Խոսքը մասնավոր դպրոցների մասին է, որոնք ուսուցումն իրականացնում են այլընտրանքային տարբերակներով և չեն հետևում պետության կողմից սահմանված ձևաչափերին: