Անդրբայկալի երկրամասում անտառային հրդեհների մակերեսը մեկ օրում ավելացել Է ութ անգամ՝ երեք հազարից մինչեւ 24 հազար հեկտար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 14-ին ՏԱՍՍ-ին հաղորդել են տարածաշրջանի Պետանտառծառայությունում:

 

«Տեղական ժամանակով ժամը 08:00-ի տվյալներով՝ Անդրբայկալում գործում են 86 անտառային հրդեհներ՝ ավելի քան 24 հազար հեկտար մակերեսի վրա: Դրանցից 12-ը տեղափակված Է 1,3 հազար հեկտար մակերեսում: Տարերքի դեմ պայքարին մասնակցում Է 1597 մարդ, ներառյալ 210 դեսանտավոր-պարաշյուտիստ: Մարման աշխատանքներում ներգրավված Է 327 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 96 հրշեջ մեքենա»,- ասել են գերատեսչությունում:

 

Բնական հրդեհների տարածմանը, օդերեւութաբանների կարծիքով՝ նպաստում Է չոր եւ քամոտ եղանակը: Կրակը վնասել եւ լիովին ոչնչացրել Է 145 բնակելի տուն տարածաշրջանի 19 բնակավայրերում, որոնցում բնակվում Էր ավելի քան 400 մարդ:

 

Երկրամասի առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ Անդրբայկալում հրդեհների հետեւանքով զոհվել Է երեք մարդ, 14 հոգի դիմել Է բժշկական օգնության, նրանցից յոթը հոսպիտալացվել են, մի կին ծանր վիճակում Է:

 

Հրդեհների հիմնական պատճառը մարդկային գործոնն Է: