Պենտագոնում հաշվել են 2014 թվականի օգոստոսից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տարածքային կորուստները: Համաձայն ՊՆ կայքում հայտնված ինֆոգրաֆիկայի՝ ԻՊ-ն ութ ամսում կորցրել է Իրաքում 13-17 հազար քառակուսի կմ տարածքի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Սիրիայում խմբավորման ազդեցությունը գրեթե չի փոխվել: ԻՊ-ը վերահսկողություն է ստացել որոշ տարածքների նկատմամբ Ալ-Սուվեյդա քաղաքում, Դամասկոս և Հոմս նահանգներում, սակայն կորցրել ազդեցությունը Հալեպում և Հասիկայում:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվ Ուորենին, դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ԻՊ-ի դեմ պատերազմում բեկումնային պահ եղե՞լ է: