Կատալոնական «Բարսելոնայի» և «Ռեալի» հարձակվողներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է մասնակցեն ՈւԵՖԱ-ի կողմից կազմակերպվելիք «Բոլոր աստղերի խաղին»: Խաղին մասնակցելու են հյուսիսի և հարավի թիմերը:
Խաղին կմասնակցեն եվրոպական առաջատար առաջնությունների ֆուտբոլիստները:
Հյուսիսի թիմում խաղալու են Անգլիայի, Ռուսաստանի և Գերմանիայի առաջնության ֆուտբոլիստները:
Հարավի թիմում խաղալու են Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի առաջնության ֆուտբոլիստները:
Արդյունքում պատմության մեջ առաջին անգամ Մեսսին և Ռոնալդուն հավանաբար կխաղան միևնույն թիմում:
Նախագծի նախնական մեկնարկը կլինի 2017թ. ոչ շուտ: