Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից Dragon տիեզերական բեռնատարի հետ մեկնարկած Falcon 9 տանող հրթիռի բազմակի օգտագործման առաջին աստիճանն անհաջող վայրԷջք Է կատարել Ատլանտյան օվկիանոսի հարթակի վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է Space X տիեզերական կորպորացիայի ղեկավար Իլոն Մասքը:

 

Ավելի ուշ Մասքը ճշտել Է, որ ծովային հարթակի վրա հրթիռի աստիճանի վայրԷջքը եղել Է հաջող, բայց այնուհետեւ այն շրջվել Է ավելցուկային կողային արագության պատճառով:

 

Falcon 9 տանող հրթիռը Միջազգային տիեզերակայանից մեկնարկել Էր ապրիլի 15-ին Երեւանի ժամանակով ժամը 00:10-ին: Falcon 9-ի թռիչքի ընթացքում թեստավորվել Է այն տեխնոլոգիան, որը թույլ Է տալիս ավտոմատ ռեժիմով պահպանել տանող հրթիռի առաջին աստիճանը: