Կիեւում սպանվել Է Ռեգիոնների կուսակցությունից հինգերորդ գումարման (2006 – 2007 թվականներ) Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովը, հաղորդել Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրաինսկիե նովոստի»-ին:

 

Սպանությունը տեղի Է ունեցել ապրիլի 15-ի երեկոյան Պոդոլսկի շրջանում Կալաշնիկովի տան մուտքում: Նա բարձրացել Է ութերորդ հարկ եւ սպանվել հրազենից արձակված կրակոցով: Կրակոցների աղմուկից դուրս Է վազել կինը եւ կանչել միլիցիայի աշխատակիցների:

 

Վերջին ժամանակներս Կալաշնիկովին սպառնում Էին ֆիզիկական դատաստանով քաղաքական հայացքների համար, մասնավորապես, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը լայնորեն նշելու կոչի համար:

 

Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել Է, որ հարուցվել Է քրեական գործ Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով՝ «Դիտավորյալ սպանություն»:

 

Ավելի վաղ Կալաշնիկովը Եվրամայդանը որակել Է «թմրամոլների եւ մարգինալների» խառնամբոխ: