Քուվեյթում տեղի է ունեցել Քուվեյթի Էմիրի թոռան՝ Շեյխ Ֆահդ բն Նասեր Սաբահ ալ Ահմադի և հայտնի գործարար ալ Խարֆանիի դստեր՝ Լոուի բն Ջասիմ ալ Խարֆանիի հարսանքիը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, համացանցում տեղադրվել են շքեղ հարսանիքի լուսանկարները: Հարսանիքի հյուրերին զարմացրել է նորապսակների անակնկալը, ովքեր բոլոր հյուրերի համար ադամանդե մատանիներ էին պատրաստել՝ որպես նվեր իրենց հարսանիքից:

 

Հարսանիքը տոն են դարձրել արաբ ամենահայտնի աստղերը Արաբական Միացյալ Էմիրություններից, Լիբանանից, Կատարից և այլն: