«Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Գրիգորի Անիկեեւն եկամուտների ցուցանիշով կրկին առաջատար Է դարձել Պետդումայի պատգամավորների շրջանում: 2014 թվականին նա վաստակել Է ավելի քան 995 մլն ռուբլի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, տվյալները ներկայացված են ՌԴ խորհրդարանի ստորին պալատի կայքում:

 

Պետդումայի խմբակցությունների ղեկավարների թվում ամենից շատ վաստակել Է Վլադիմիր Վասիլեւը («Միասնական Ռուսաստան»): Նրա հայտարարագրված եկամտի ընդհանուր գումարը կազմել Է 5 մլն 320 հազար 756 ռուբլի:

 

Խորհրդարանի ստորին պալատի նախագահ Սերգեյ Նարիշկինի եկամուտն ավելի քան երկու անգամ աճել Է 2013 թվականի համեմատությամբ, երբ նրա վաստակած գումարը կազմել Է 2,7 մլն ռուբլի: Անցյալ տարվա ընթացքում նա վաստակել Է 7,886 միլիոն ռուբլի: