Ռիո դե Ժանեյրոյում բնապահպանները տագնապ են հնչեցնում լճերից մեկում ձկների զանգվածաբար սատկելու կապակցությամբ, որտեղ պետք է թիավարողների մրցումներ անցկացվեն Օլիմպիական խաղերի ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տեղի բնակիչները գանգատվում են լճի շրջակայքում տիրող խեղդող հոտից:
Ինչպես հայտնել են քաղաքի իշխանությունները, լճից հանվել են շուրջ 37 տոննա ընդհանուր քաշով ձկներ, որոնք սատկել են սաստիկ անձրեւներից հետո ջրի ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով:
Մինչդեռ տեղի համալսարանի գիտնականները պնդում են, որ ձկների սատկելու պատճառ է դարձել լճի աղտոտումը: