Ղազախստան կատարած պաշտոնական այցին Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղեկցող առաջին տիկին Էմինե Էրդողանի եւ Ղազախստանում Թուրքիայի դեսպանի միջեւ լարվածություն է ծագել այն բանի պատճառով, որ առաջին տիկինն անտեղյակ է եղել արարողակարգից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Աստանայի օդանավակայնում պաշտոնակ ան դիմավորման ժամանակ Էմինե Էրդողանը չի իմացել, թե որտեղ պետք է կանգնի զինվորական պատվո ողջույնի ժամանակ եւ ցանկացել է կանգնել ամուսնու կողքին: Սակայն, թուրք դեսպանը վազելով կանգնեցրել է նրան եւ բացատրել, որ դա չպետք է անել: Թուրքիայի առաջին տիկինը չի կարողացել թաքցնել իր դժգոհությունը եւ ցուցադրել է այն բացահայտ կերպով: