Արգենտինական «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ առաջիկա խաղին հանդես կգա սև մարզաշապիկով, որի վրա կլինի անմոռուկ: Մարզաշապիկի վրա կա նաև «Հիշում եմ և պահանջում» գրությունը:
Այս մասին տեղեկացնում է ակումբի թվիթերյան միկրոբլոգը:
Նշենք, որ ակումբը հիմնադրել է Արգենտինայի հայ համայնքը և այն հանդես է գալիս B դիվիզիոնում: