ԵՄ-ն ապրիլի 24-ին կարող է արտահերթ գագաթնաժողով հրավիրել՝ նվիրված Հյուսիսային Աֆրիկայից Միջերկրական ծովով ԵՄ միգրացիային, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մի աղբյուրի:

 

«Գագաթնաժողովի վերջնական ամսաթիվը դեռևս քննարկման փուլում է»,- ասել է աղբյուրը՝ նախքան ԵՄ ԱԳՆ նախարարների հանդիպումը:

 

Նման հանդիպում անցկացնելու կոչով հանդես են եկել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: