Իտալիայի Թուրին քաղաքի Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցում գրեթե հնգամյա ընդմիջումից հետո համընդհանուր դիտման համար բացել են Թուրինյան պատանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

4,4 մետր երկարությամբ վուշե կտավը, որի վրա, բազմաթիվ հավատացյալների կարծիքով, պահպանվել Է Քրիստոսի դեմքի և մարմնի հետմահու դրոշմը, հանրության համար մատչելի կլինի մինչև հունիսի 24-ը, հաղորդել Է BBC-ն:

 

 

Մասունքի դիտումն անվճար Է, բայց իրականացվում Է նախնական ցուցակագրությամբ: Ցուցադրանք այցելելու համար հատուկ կայքում գրանցվել Է շուրջ մեկ միլիոն մարդ:

 

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստվում Է Թուրին՝ պատանքի ցուցադրության վայր, ուխտագնացություն կատարել հունիսի 21-ին: