Փարիզ քաղաքի Շատլեի թատրոնում ապրիլի 21-ին տեղի կունենա Oսմանյան կայսրության տարածքում 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղաստանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համերգ:
Համերգը կազմակերպվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից, «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ բանկի» Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և ՀՀ Մշակույթի նախարարություն աջակցությամբ, Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո:
Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու և նրանց հիշատակը ոգեկոչելու նպատակով համաշխարհային լավագույն նվագախմբերում հանդես եկող ծագումով հայ երաժիշտները կազմել են ժամանակավոր նվագախումբ, որն անվանել են «Համաշխարհային հայկական նվագախումբ». այն կղեկավարի աշխարհահռչակ հայազգի դիրիժոր Ալեն Ալթինօղլուն:
Համերգի ընթացքում կհնչի կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի ստեղծագործություններից, ինչպես նաև Մոցարտի «Ռեքվիեմ»-ը, «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի» երգչախմբի ձայնակցությամբ:
Այս բացառիկ միջոցառումը նպատակ ունի մարդկության հավաքական հիշողության ﬔջ ամրագրել Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի կանխվեն հետագա ցեղասպանությունները: Հաﬔրգը հավակնում է դառնալ համաեվրոպական և համաշխարհային համախմբման խորհրդանիշ, որը թույլ կտա պայքարել Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ:
«Ակբա-Կրեդիտ ագրիկոլ բանկի» մասին
Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական Կրեդի Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդի Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը:
«Ակբա-Կրեդիտ ագրիկոլ բանկի» գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 6 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:
Միացե՛ք մեզ հետևյալ հղումներով՝
www.facebook.com/acbacreditagricolebank