ԱՄՆ-ի քաղաքացին, որը փորձել Է թափանցել Սպիտակ տան տարածք, ազատվել Է կալանքից, սակայն այժմ նրան արգելված Է մոտենալ Բարաք Օբամայի նստավայրին: Այդ որոշումն ապրիլի 20-ին Վաշինգտոնում ընդունել Է օկրուգային դատավորը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

«54-ամյա Ջերոմ Հանթին, որն ապրում Է Կալիֆոռնիայի նահանգի Հեյուորդ քաղաքում, ազատ են արձակել պայմանով, որ նա կրելու Է Էլեկտրոնային թևնոց, որպեսզի գտնվի իրավապահ մարմինների տեսադաշտում: Նա նաև պարտավոր Է անցնել բուժզննում, որի ընթացքում մասնագետները կորոշեն նրա հոգեկան առողջության վիճակը»,-ասված Է Կոլումբիայի օկրուգի գերագույն դատարանի տարածած հայտարարության մեջ: Հանթին նաև պարտավորեցրել են մայիսի 12-ին վերստին ներկայանալ դատարան:

 

 

Ապրիլի 19-ի ուշ երեկոյան չարագործը փորձել Է արգելապատնեշն անցնել Սպիտակ տան հարավային կողմից: Նրա մոտ եղել Է փաթեթ: Ոստիկանությունն ուսումնասիրել Է դրա պարունակությունը և արձանագրել, որ այն վտանգ չի ներկայացնում: Հանթի արարքի դրդապատճառները հայտնի չեն:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, սա ամենևին Էլ առաջին դեպքը չԷ, երբ կողմնակի անձինք փորձում են հայտնվել Սպիտակ տան տարածքում: Անցյալ տարվա սեպտեմբերին ամերիկյան բանակի վետերան, 42-ամյա Օմար Գոնսալեսը կարողացել Էր անցնել արգելապտնեշը և վազելով հասնել նախագահական առանձնատան մուտքի դռանը: