Աշխարհը մոտենում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, իսկ Թուրքիան շատ ժամանակ է կորցրել Ցեղասպանությունը ճանաչելու համար, գրում է The Boston Globe-ը:

 

 

 

Հայոց Ցեղասպանությունը ներառել է կրոնական մասնիկներ` ներառյալ լայնորեն տարածված բռնի կրոնափոխությունը: Բայց Ցեղասպանությունը ժամանակակից ջիհադի հետ կապելիս Ջեֆ Ջեյքոբին մի կողմ է դրել դա իրականացնող հանցագործների` այդ ժամանակվա ազգայնական դրդապատճառները («Հայոց Ցեղասպանությունը նույնպես ջիհադ էր»):

 

 

Թալեաթ փաշան և իր երիտթուրք ընկերները, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան սուլթանի ձեռքից խլեցին ամբողջ իշխանությունը, նպատակ դրեցին զանգվածային սպանությունների միջոցով ստեղծել ազգային, ավելի միատարր պետություն:

 

 

Ջեյքոբին կարծես մտածել է, թե Հայոց Ցեղասպանության հանցագործությունները բացահայտել են ջիհադի չարիքը, բայց Ցեղասպանությունն իրականում հստակ արտահայտել է ծայրահեղ ազգայնականության վտանգը:

Բեն Լիբերման, Ֆիտչբուրգ

Հեղինակը Ֆիտչբուրգի պետական համալսարանի պատմության պրոֆեսոր է: