Հանրահայտ ռուս հաղորդավար Վլադիմիր Պոզներն ապրիլի 23-ին ժամանել է Երևան։NEWS.am-ին հաջողվել է զրուցել հեռուստալրագրողի հետ և իմանալ Հայաստան ժամանելու նրա նպատակների մասին։


-Վլադիմիր Վլադիմիրովիչ, բարի՛ գալուստ Երևան։ Ասացե՛ք, խնդրում եմ, ինչո՞ւ որոշեցիք այսօր այստեղ լինել։

 

-Ես այստեղ էի դեռ 40 տարի առաջ, երբ նշվում էր Ցեղասպանության 60-ամյակը, և շատ լավ հիշում եմ այն, ինչ կատարվում էր։ Ես այցելեցի Էջմիածին։ Այդ իրադարձությունը ինչ-որ կերպ ինձ հետ շատ մնաց։ Եվ երբ ինձ ասացին, որ ձեր նախագահը ուրախ կլինի ինձ հանդիպել, ես միանշանակ որոշեցի ընդունել այս հրավերը։ Ես ուզում եմ այդ օրն այստեղ լինել։ Բացի այդ, իմ հաղորդման համար ես հարցազրույց եմ ունենալու նախագահ Սարգսյանի հետ։ Այնպես որ օգտակարն ու հաճելին կհամատեղեմ։


-Քանի՞ օրով եք եկել և ի՞նչ պլաններ ունեք։ Դուք կայցելե՞ք Ծիծեռնակաբերդ։

 

Երեք օրով։ Ենթադրում եմ, որ, այո։

 

Շարունակությունն՝ այստեղ: