Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր նվաճելուց հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է խաղին:
«Դա բացառիկ զգացողություն է, երբ դու եզրափակչում ես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը և տեղադրել լուսանկար:
Նշենք, որ հայ կիսապաշտպանը հանդիպմանը գոլային փոխանցում կատարեց Օբամեյանգին, ինչի շնորհիվ էլ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որին հաջորդած 11 մետրանոց հարվածաշարն ավարտվեց դորտմունդցիների հաղթանակով:
Հիշեցնենք, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել էր, որ իր թիմի խնդիրներն սկսել են այն բանից հետո, երբ դաշտ է մտել հենց Մխիթարյանը: