Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն անդրադարձել է իր սկանդալային հարցազրույցին և «Чемпионат»-ի հետ զրույցում նշել, որ իր խոսքերը խեղաթյուրել են:

«Այո, հասկանում եմ, որ գուցե անթույլատրելի արարք եմ կատարել՝ լրագրողների հետ զրուցելով, առանց «Սպարտակի» մամուլի ծառայության թույլտվության՝ նման կերպ խախտելով ակումբի փիառ քաղաքականությունը և, բնականաբար, պատրաստ եմ պատիժ կրել: Սակայն երբ այսօր կարդացի հարցազրույցս, անկեղծ ասած, շոկի մեջ էի: Առաջին հերթին ես այդ հարցազրույցում այլ ֆուտբոլիստների անուն չեմ հիշատակել: Դա միայն իմ խնդիրն է և ուրիշ ոչ մեկին խառնել չեմ ցանկանում: Իբր թե ասել եմ, որ «Սպարտակի» ֆուտբոլիստները ոչինչ չեն հասկանում, սուտ են: Ինքս ծնվել եմ Թուրքիայում, այնտեղ ապրում են բարեկամներս, ես թուրքերեն խոսում եմ, ընդ որում՝ Յակինի հետ նույնպես, թուրքերի շրջանում շատ ընկերներ ունեմ: Այդ պատճառով էլ ազգային որևէ հարցի մասին խոսք չի կարող լինել: Միգուցե լրագրողը փորձել է իր սեփական մտքերն ասել իմ մտքերի փոխարեն՝ դրանով խեղաթյուրելով իմաստը, ինչին ես հակադարձեցի. ինչ-որ մեկը կարող է նման կարծիք ունենալ, սակայն ոչ ես» ,- նշել է Օզբիլիսը: