Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահին արտահանձնելու հարցման վերաբերյալ դեռ պատասխան չի ստացել ադրբեջանական կողմից: Այդ մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Իրաքլի Շոթաձեն. փոխանցում է korrespondent.net-ը:
«Վրաստանի դատախազությունը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին արտահանձնելու վերաբերյալ համապատասխան դիմումն ուղղել է Ադրբեջանի դատախազությանը: Դրա համար հիմք է հանդիսանում Վրաստանի և Ադրբեջանի դատախազությունների միջև համագործակցության երկկողմ ձևաչափը: Չնայած դեռ Ադրբեջանի գլխավոր դատախազությունից ոչ մի պատասխան չենք ստացել»,- լրագրողներին հայտնել է Շոթաձեն:
Նա հավելել է, որ պատասխանի վերաբերյալ կոնկրետ ժամկետ չի հաստատվել, բայց, դատախազության աշխատակցի խոսքով, «համապատասխան արձագանք չի եղել»:
ԶԼՄ-ների համաձայն՝ Վրաստանի նախկին նախագահը ժամանել է Բաքու և մասնակցել Բաց հասարակությունների 3-րդ համաշխարհային ֆորումին:
Ավելի վաղ վրացական կողմն Ուկրաինային է դիմել նմանատիպ հարցով: