Այսօր՝ մայիսի 4-ին ոստիկանություն բերման է ենթարկվել Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, գործարար Գոհար Ենոքյանը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Գոհար Ենոքյանին տեղափոխել են Ձերբակալվածների պահման վայր։ ԲՀԿ նախագահը դեռ տեղյակ չէր, թե ինչու են բերման ենթարկել հայտնի գործարարին, նա խոստացավ մանրամասներ հայտնել միայն գործին ծանոթանալուց հետո։ Նաիրա Զոհրաբյանն այս պահին գնում էր մեկուսարան, որպես պատգամավոր հանդիպելու Գոհար Ենոքյանին եւ պարզելու նրա հետ կատարվածի պատճառները։
Մանրամասն` այստեղ