Այսօր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում «Արքայական ակումբը» կհանդիպի «Յուվենտուսին»: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Անչելոտիի սաներն արդեն Իտալիայում են:
Թուրին ժամանելիս իսպանական ակումբի երկրպագուները բավականին ջերմ են դիմավորել իրենց սիրելի ֆուտբոլիստներին: Իսկ Կրիշտիանու Ռոնալդուն չի անտեսել հուզված երկրպագուհուն, ով ինքնագիր է խնդրել պորտուգալացուց: