«НТВ-Плюс»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը sovsport-ին տված հարցազրույցում անդրադարձել է Մոսկվայի «Սպարտակում» հնարավոր ազգային խնդիրներին և խոսել Արաս Օզբիլիսի մասին.
«Ժպիտով եմ ընդունում «Սպարտակում» ազգային խնդիր լինելու մասին տեղեկությունը: Մարդկանց բնորոշ է լեգենդներ հորինելը: Այն, ինչ ասել է Օզբիլիսը հարցազրույցի ժամանակ, ցավոք, արվել է տաք գլխով: Միգուցե լրագրողը սխալ է հասկացել: Չէ՞ որ մենք չենք լսել ձայնագրությունը: Խնդիրն այն է, որ Արասն անդրադարձել է ցեղասպանության թեմային, իսկ դա յուրաքանչյուր հայի համար շատ ցավոտ թեմա է: Չի կարելի քո խնդիրները, այդ թվում նաև՝ ֆուտբոլային, խառնել այդ թեմային, իմ կարծիքով՝ դա սրբապղծություն է: Ոչ մի ազգային հարց «Սպարտակում» չկա: Կմնա՞ արդյոք Օզբիլիսը «Սպարտակում», չգիտեմ: Նրան տրանսֆերի հանելու հիմքեր դեռևս չկան: Հիմք կարող է ծառայել նրա խաղը, սակայն Արասը դեռ չի խաղացել: Եկեք սպասենք նրա՝ խաղադաշտ վերադարձին: Հուսով եմ՝ Օզբիլիսը բոլոր խնդիրները կլուծի և ֆուտբոլ կխաղա»,- նշել է մեկնաբանը:
Դիտվել է 1 անգամ: