Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ալվարո Մորատան երկու խաղերում էլ գրավեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը:

«Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում տեղի ունեցած խաղում Մորատայի հեղինակած գոլը թուրինցիներին եզրափակչի ուղեգիր ապահովեց:

Հանդիպումից հետո ֆուտբոլիստը նշել է.

«Իմ գոլը և ուրախություն և տխրություն բերեց ինձ: Պետք է շնորհակալություն հայտնեմ «Ռեալին», քանի որ ակումբն ինձ միշտ լավ է վերաբերվել: Եթե միայն կարողանայի այլ թիմի դարպասը գրավել... սակայն այսպիսին է կյանքը: Ռամոսը և Կասիլյասը շնորհավորեցին ինձ և հաջողություն մաղթեցին: Նրանք իմ ընկերներն են: Ինչ վերաբերում է «Ռեալի» երպագուների սուլոցներն, ապա ինձ համար դժվար էր, ես գոլս չեմ տոնել, պարզապես աշխատանքս եմ կատարել՝ որպես թուրինյան թիմի ֆուտբոլիստ: Կարծում եմ` նման վերաբերմունքի արժանի չէի»,- Մորատայի խոսքը մեջբերում է միջազգային մամուլը:

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի բեռլինյան եզրափակիչը տեղի կունենա հունիսի 6-ին: