Ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մեյերը ձեռնամուխ Է լինում ըստ Անտոն Չեխովի «Ճայը» պիեսի գեղարվեստական ֆիլմի ստեղծման աշխատանքին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Հոլիվուդի Variety հանդեսը:
«Կինոնկարում գլխավոր դերերը կկատարեն ամերիկացի դերասանուհիներ Սիրշա Ռոնանը և Անետ Բենինգը,- հայտնել Է հրատարակությունը:- Նկարահանումները կսկսվեն ամռանը Նյու Յորքի արվարձանում»:
Մայքլ Մեյերը հայտնի Է Բրոդվեյում և Լոնդոնում իր բեմադրություններով: 2007 թվականին նա ստացել Է ԱՄՆ-ի բարձրագույն թատերական պարգևը՝ «Թոնի» մրցանակը «Գարնանային զարթոնք»(Spring Awakening) մյուզիքլի համար: 2012 թվականին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օպերայի» բեմում Մեյերը բեմադրել Է Վերդիի «Ռիգոլետո» օպերան:
Ինչպես նշում են կինոքննադատները, ռեժիսորը ֆիլմում նկարահանվելու Է հրավիրել այնպիսի դերասանուհիների, որոնց խաղն առանձնանում Է դասական յուրաձևությամբ և կերպարի մեջ խորը ներթափանցմամբ: Այսպես, 56-ամյա Անետ Բենինգը Մեծ Բրիտանիայի կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (ԲԱՖՏԱ) և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր Է: Նա չորս անգամ ներկայացվել Է «Օսկար» մրցանակի:
Իր հերթին, 21-ամյա իռլանդական ծագմամբ ամերիկացի դերասանուհի Սիրշա Ռոնանը նույնպես ներկայացվել Է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների «Քավություն»(Atonement, 2007) ֆիլմում խաղացած դերի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: