77 տարեկան հասակում մահացել է աշխարհում ամենադաջված մարնով թոշակառուկ կինը՝ Իզոբել Ուոռլին Մեծ Բրիտանիայի Հերտֆորդշիրից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Daily Mirror-ը:
Գինեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչված ռեկորդակրի մահվան պատճառ է դարձել Ալցհայմերի համախտանիշը:
Ինչպես նշել է հրատարակությունը, Ուոռլին «տատուի աշխարհի լեգենդն էր»: Թանաքի 200 նկարներով էր ծածկված կնոջ մարմնի մակերևույթի 93 տոկոսը: Առաջին դաջվածքը նա արել է 49 տարեկանում: Ընդհանուր առմամբ Իզոբելն իր կյանքի 500 ժամն անցկացրել է տատու-սրահներում: Ուոռլիի մարմնի՝ հարատև գեղանկարչությամբ չծածկված միակ հատվածներն են եղել դեմքը, ականջները, ներբանները և ձեռքերի դաստակների որոշ մասերը:
«Սկզբում ես ցանկանում էի կատարել լոկ մեկ դաջվածք՝փոքրիկ թռչնակ: Բայց ես պարզապես սիրահարվեցի դրան, և տատուից կախվածության մեջ ընկա»,- պատմել է ռեկորդակիր կինը հարցազրույցներից մեկի ժամանակ: Իր սիրելի դաջվածք-նկարը Իզոբելը համարել է վագրերի ընտանիքի պատկերն իր որովայնի վրա: