«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետևորդները լուսանկարներ են հրապարակում եվրոպական քաղաքներից՝ հաշվելով մինչև «0 ժամ», գրում է բրիտանականMirror-ը:
Լուսանկարներից մեկը ցույց է տալիս արաբերենով հետևյալ գրությունը. «Իսլամական պետությունը Հռոմում: Այժմ ուսումնասիրում է և գտնում թիրախը: Սպասում է զրո ժամի»:
Մի քանի այլ լուսանկարներ արված են Միլանում և հատուկ լուսանկարի մեջ ներառում են ոստիկանական ավտոմեքենաները:
«Իսլամական պետությունն» ավելի վաղ Հռոմը նշել էր որպես թիրախ: Խմբի թերթը հրապարակել էր լուսանկար, որտեղ իրենց տխրահռչակ սև դրոշը ծածանվում է Սուրբ Պետրոսի հրապարակում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիայի գործակալները նշում են, որ ահաբեկչական կազմակերպությունը զինյալներ է ուղարկում Եվրոպա՝ ներգաղթյալների նավերով: