ԱԺ-ում շարունակվում է «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկումը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ իր համար մի շարք հարցեր են անհասկանալի մնացել: Զեկուցող ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանին Զուրաբյանը հարցրեց, արդյո՞ք ՀՀԿ-ն՝ որպես իշխող ուժ, պատրաստ է գնալ այնպիսի զիջումների, ինչպես անցումը համամասնական համակարգի.